Գիշերը Ուկրաինայի ԶՈւ–ն հրետակոծել է Դոնեցկի կենտրոնում գտնվող դպրոցը. կադրեր

Տեղի բնակիչները պատմել են, որ հինգ հարված է եղել։ Զոհեր չկան։
Sputnik
Ուկրաինացի զինվորականները նոյեմբերի 18-ի գիշերը հրետակոծել են Դոնեցկի կենտրոնում գտնվող №13 դպրոցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեղի բնակիչների խոսքով` մոտ 5 հարված է եղել։ Քանի որ հրետակոծությունը տեղի է ունեցել պարետային ժամին, զոհեր չկան։
«Կույբիշևի շրջանի հրետակոծության հետևանքով դպրոցում վնասվել են տանիքն ու ապակիները», – իր Telegram ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զորքը ժամը 10.53–ին Դոնեցկի Կույբիշևի շրջանին երեք հարված է հասցրել ՆԱՏՕ–ական 155 մմ տրամաչափի արկերով, որոնք ընկել են դպրոցի անմիջական հարևանությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 267-րդ օրը։