Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

Երկու դատախազն էլ աշխատանքից ազատվել են սեփական դիմումի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Շիրակի և Գեղարքունիքի մարզի դատախազներն աշխատանքից ազատման դիմում են գրել, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են սեփական դիմումի համաձայն։
Հավելենք` Էդուարդ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր այս տարվա ապրիլի 18–ից, իսկ Գուրգեն Գրիգորյանը` 2021–ի հունվարի 29–ից էր Շիրակի մարզի դատախազը։
ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնից ազատել է Հայկ Ասլանյանին