Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը . Արխիվային լուսանկար
Նշենք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել էր նաև դատավոր Ալեքսանյանի օգնականը, որին օրեր առաջ ազատ են արձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների բողոքը, ինչը նշանակում է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք` դատարանի որոշմամբ հոկտեմբեր 19–ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: