Աշխարհի առաջնություն. հայ բռնցքամարտիկը մեկուկես րոպեում հաղթել է մրցակցին

Ավետիք Հովակիմյանն առաջին ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել սլովենացուն, և մրցավարը դադարեցրել է մենամարտը։
Sputnik
Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը մեկուկես րոպեում հաղթել է էստոնացի Կի Ռոմանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ավետիք Հովակիմյանը պարզապես շնչելու հնարավորություն չտվեց Կի Ռոմանին: Մեր մարզիկը հենց սկզբից նետվեց գրոհի ու հարվածների մի ամբողջ տարափ հասցրեց սլովենացուն: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, և մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ»,– ասված է հաղորդագրությունում:
Հաղթանակ է գրանցվել նաև Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավել քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին:
Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան
Հիշեցնենք` Հայաստանը աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 մարզիկով` 51 կգ քաշային կարգում` Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում` Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում`Էրիկ Իսրայելյանը, 63 կգ քաշային կարգում` Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը, 75 կգ քաշային կարգում` Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանը, 86–ում` Աղվան Ալեքսանյանը, և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 14–ին և կավարտվի ամսի 26-ին։
Արթուր Դավթյանը միանվագ 10 մլն, իսկ հետո` ամեն ամիս 1 միլոն 300 հազար դրամ կստանա