Տավուշի մարզում նորածին է մահացել

Նորածին
Ըստ մոր հայտարարության՝ փոքրիկը հանկարծամահ է եղել հարազատների ներկայությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզում 18 օրական երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանությունը երեկ` մոտավորապես 18։25-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն և այնտեղ երեխայի դի հայտնաբերել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18 օրական Նվեր Բ.-ն է։
Փոքրիկի մայրը հայտարարել է, որ երեխան նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում