Շաբաթական 7 կարծիք են փոխում. Պեսկովը՝ Կիևի «բանակցային» նախաձեռնությունների մասին

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն իր հստակ նպատակն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ուկրաինացի գործընկերները շաբաթական 7 կարծիք են փոխում՝ մի օր բանակցում են, մյուս օրը` մերժում կամ հրապարակային բանակցություններ ուզում։
«Այնուհետև նրանք ընդունում են օրենք, որն արգելում է բանակցությունները, հետո ասում են, որ բանակցություններ են ուզում, բայց հրապարակային»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր` «ազդակներ» կան, որ ՌԴ–ն պատրաստ է բանակցությունների, և հանրային ձևաչափ էր առաջարկել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն ունի նպատակ։
Ուկրաինացի ռազմագերիները պատմել են ՈւԶՈւ–ի շարքում ծառայությունից հրաժարվողների մասին
«Մեր նպատակները հայտնի են: Եվ այդ նպատակներին կարելի է հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության, կա՛մ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը բաց է երկուսի համար, և մեր նպատակները հայտնի են: Դրանք ժամանակին մանրամասնորեն ներկայացվել են ուկրաինական կողմի ուշադրությանը, և նրանք լավ գիտեն դրանք»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել էր երկու պատվիրակությունների բանակցողների կողմից։
Պեսկովը հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և պետք է հասնել դրա նպատակներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 266-րդ օրը։