Մահացել է ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Գորշկովը

Ալեքսանդր Գորշկով
2010 թվականի հունիսից Գորշկովը Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Կյանքի 77-րդ տարում մահացել Է ռուս հայտնի գեղասահորդ, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Գորշկովը։
1976 թ.–ին Ալեքսանդր Գորշկովը, իր զուգընկերուհու` Լյուդմիլա Պախոմովայի հետ դարձել է սառույցի վրա սպորտային պարերի առաջին օլիմպիական չեմպիոնը։
Գորշկովը նաև աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: 2010 թվականի հունիսից նա Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն էր։
Ալեքսանդր Գորշկովն ու Լյուդմիլա Պախոմովան, 1970