Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի դուստրը հոր հիշատակին նվիրված համերգ կտա

Անահիտ Չաուշյան
Անահիտ Չաուշյանը, ինչպես նաև շատ այլ հայ երաժիշտներ, հաճախ ելույթ է ուենում և ավելի հայտնի է ՀՀ սահմաններից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համագումարի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հիշատակին նվիրված երեկո։ Երաժիշտի դուստրը` դաշնակահար Անահիտ Չավուշյանը մենահամերգով հանդես կգա։
Նա կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ներառված են Կոմիտասի «Շորոր», Ռուբեն Սարգսյանի «Նվիրում Կոմիտասին», Գեղունի Չթչյանի «Հայկական խորաքանդակներ», Գայանե Չեբոտարյանի «Պրելուդներ», Վաչե Շարաֆյանի «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները», Լևոն Չաուշյանի «Urbi et Orbi», Սոնատ թիվ 1 ստեղծագործությունները:
Անահիտ Չաուշյան
Դաշնակահարուհին, ինչպես և շատ հայ երաժիշտներ, ավելի հաճախ հանդես է գալիս և ավելի ճանաչելի է ՀՀ սահմաններից դուրս։
Նշենք, որ Անահիտ Չաուշյանը ծնվել է Երևանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ:
Անահիտ Չաուշյան
Արժանացել է Accademia Chigianain Siena-ի պատվո դիպլոմին: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է: Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում։
Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի և այլ կոնցերտներ): Անահիտ Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է: Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ:
Հիշեցնենք, որ Լևոն Չավուշյանը մահացել է այս տարվա փետրվար ամսին` 75 տարեկանում։