Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի

Անտոն Մոսկալենկով
Կոնսորցիումի նպատակն է օգնել ԵԱՏՄ երկրներին տարբեր նախագծեր իրականացնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. Պետության և բիզնեսի հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում տեղեկությունը հայտնեց ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։
«Կոնսորցիումի առանցքային խնդիրը կլինի նախագծերի, ֆլագմանների և ինտեգրման խորհրդանիշների որոնումը, որոնք կհովանավորվեն Եվրասիական զարգացման բանկի, ազգային բանկերի կողմից», – ասաց նա։
ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը
Մոսկալենկովի խոսքով` ընթացիկ տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՌԴ–ի և հարակից պետությունների տնտեսության սթրես–թեստերը քիչ թե շատ կայուն են անցնում։ Մասնավորապես կայունացել են փոխարժեքներն ու գնաճը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում։
«Սակայն մեր երկրներում կայուն աճի համար շատ քիչ հնարավորություններ կան», – ասել է նա։
Այդ պատճառով գործակալությունն աջակցել է կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ ԵՏՀ–ի կոլեգիայի առաջարկին։ Մոսկալենկովը նշեց, որ աճի նոր հնարավորություններ գտնելու համար նախկին ներդրումային պարադիգմով զարգանալը բավարար չէ։
Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա, մասնագետի խոսքով, չնայած կարճ ժամկետին, այն կայացել է։ Այժմ մաքսային ինտեգրման նոր ձևերին անցնելու և կադրերի վերապատրաստման աշխատանքներ են ընթանում։
Այդ առիթով Հայաստանը՝ որպես ոչ շատ մեծ տնտեսություն ունեցող երկիր, բարձր ռիսկերի է բախվում կադրերի ցածր որակավորման պատճառով։
Մոսկալենկովի խոսքով` լուրջ ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը, որն արդեն հաղթահարել է դա, պատրաստ է օգնել։
Հիմա քննարկվում է նաև Հայաստանում հանրապետական ​​միության գործընկերների հետ իրավասությունների զարգացման կենտրոնի ստեղծման հարցը։
Հայաստանը ԵԱՏՄ–ին առաջարկել է համատեղ տոհմային թռչնաբուծարան հիմնել