Երևանում անհետ կորած համարվող տղամարդուն Դիլիջանում ծառից կախված են գտել

Նոյեմբերի 11-ից ոստիկանությունը փնտրում էր անհետ կորած տղամարդուն։
Sputnik
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանին ծառից կախված են գտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես` նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, ծառից տղամարդու դի կա կախված։
Նշենք, որ նոյեմբերի 11-ից ոստիկանությունը փնտրում էր տղամարդուն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
Երևանում 22-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել. նա կախված է եղել դարպասի ամրակներից