Երևան-Կապան ճանապարհին երիտասարդը 1 մլն դրամի ոսկյա զարդեր է գողացել մեկ այլ ուղևորից

Ձերբակալված երիտասարդը հայտնել է, որ ոսկյա զարդերի մի մասը գրավադրել է Կապանի գրավատներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը: Պայուսակում շուրջ 1 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին, հայտնում է ոստիկանությունը։
«Երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը: Ըստ երիտասարդի` մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենաներից գողություն կատարած քաղաքացուն