ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ZET ռադիոկայանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, պնդում է, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։
«Երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինյան վեյեվոդության բնակելի տարածքում», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ լրատվամիջոցների` երկու մարդ է մահացել։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին անվտանգության խորհրդի կոմիտեի հրատապ նիստ է հրավիրել։