Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու գրասենյակ

Կիև
Երկրում վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ են հաստատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված նոր հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է։ Telegram–յան ալիքում այս մասին գրել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածների մասին, մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խնդիրներ են նկատվում ։
«Հերթական պլանավորված հարվածն են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։ Իրավիճակը կրիտիկական է ։ Ամենաշատ նպատակին հասած հարվածներն արձանագրվել են երկրի կենտրոնում և հյուսիսում ։ Մայրաքաղաքում իրավիճակը ծայրահեղ ծանր է, վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ են հաստատվում»,– գրել է Տիմոշենկոն։
Նրա խոսքով` «Ուկրէներգոն» ստիպված անջատում է էլեկտրաէներգիան՝ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների վթարները կանխելու համար:
Ուկրաինական զորքերը շուրջօրյա հարվածներ են հասցնում Նոր Կախովկայի բնակելի թաղամասերին
Հիշեցնենք `ՌԴ ԶՈւ–ն սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։ Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին հարվածներ են հասցվում ամբողջ երկրում ՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրում ։ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ վնասված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։