Սևաստոպոլում 20-ամյա երիտասարդի են ձերբակալել. նա պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով։
Sputnik
Սևաստոպոլում ձերբակալել են ուկրաինական ազգայնականության կողմնակցի, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել վառելիքաքսուքային նյութերի պահեստում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի վարչության մամուլի ծառայությունը։
«Հաստատվել է, որ շրջանի 20-ամյա բնակիչը, լինելով ուկրաինական ազգայնականության կողմնակից, ծրագրել էր հրկիզել վառելիքաքսուքային պահեստը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պյատիգորսկում իսլամիստներին ձերբակալել են ՆԳ բաժնում ահաբեկչություն նախապատրաստելու համար
Կասկածյալի բնակության վայրից առգրավել են դյուրավառ խառնուրդով երկու շիշ , կապի միջոցներ, ծայրահեղական բովանդակությամբ թռուցիկներ։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում)։
Երիտասարդին երկու ամսով կալանավորել են։
ՌԴ ԱԴԾ–ն Եկատերինբուրգում ահաբեկչություն է կանխել, կասկածյալը ձերբակալվել է