Փաշինյանը ԵՄ բանագնացների հետ մտքեր է փոխանակել հայ-թուրքական երկխոսության շուրջ

Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նա հիշեցրել է, որ մեր երկիրն աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ հորիզոնականում է։
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին հորդորում է մեղմել հռետորաբանությունը
Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը, կարևորել նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:
«Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և ընդգծվել վերջինիս դերը կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:
ԵՄ–ն փաստագրել է Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. Մարուքյան