ԱՊՀ երկրները վարակների դեմ պայքարի զորավարժություններ են անցկացնում Միներալնիե Վոդիում

Արխիվային լուսանկար
ԱՊՀ երկրներից ավելի քան 70 պատվիրակներ փոխգործակցության ալգորիթմներ կմշակեն վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման դեպքերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների շարժական լաբորատորիաների վարժանքներ են անցկացվում Միներալնիե Վոդիում, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորի» Telegram-ալիքը:
Զորավարժությունները կազմակերպել է «Ռոսպոտրեբնադզորը»` Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ։ Դրան ավելի քան 70 պատվիրակներ են մասնակցում Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Շարժական լաբորատորիաների թիմերը փոխգործակցության ալգորիթմներ կմշակեն վարակիչ հիվանդությունների բռնկումների դեպքում օպերատիվ տեղակայման համար, պարզաբանել են գերատեսչությունում։