Ինչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը. տեսանյութ

Ինչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում արդեն 46 մարդ է ձերբակալվել։
Sputnik
Թուրքական մամուլը հրապարակել է Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկին ձերբակալելու տեսագրությունը։
Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում տուն և մի կնոջ ձերբակալում։
Ձերբակալված կինը
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էլ հայտնել է, որ հետաքննության շրջանակում արդեն 46 մարդ է ձերբակալվել։