«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը

Սերգեյ Լավրով
Մարիա Զախարովան Սերգեյ Լավրովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին հոսպիտալացնելու լուրերը։ Նա գրառում է արել Telegram–յան ալիքում։
«Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և չենք հավատում մեր աչքերին. Պարզվում է նա հոսպիտալացվել է։ Սա ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է»,– գրել է Զախարովան։
Նա Լավրովի մասնակցությամբ տեսագրություն է հրապարակել, որում նախարարն անձամբ է հերքում իր մասին տեղեկությունները։
«Սա մի խաղ է, որը նոր չէ քաղաքականության մեջ։ Արևմտյան լրագրողներին (մաղթում եմ) լինել ավելի ազնիվ, քան կան», - ասում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նշում է, որ հյուրանոցային համարում պատրաստվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեին։
«Դե, բնականաբար, վաղը մի քանի ելույթ կլինի, մենք կընդունենք ամփոփիչ հռչակագիրը։ Հենց նոր զանգահարեց Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարը, որը ղեկավարում է նախարարական գործընթացը։ Հիմա բանակցություններն ավարտվում են, մեր փորձագետներն այնտեղ են, բայց նախարարը հեռախոսով վերահսկում է իրադրությունը», - ասում է նա։
Նշենք, որ Լավրովը նոյեմբերի 13-ին մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Ռուսական դիվանագիտության ղեկավարին դիմավորել են դիմավորել են ազգային պարերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, ռուսական պատվիրակությունը պատրաստվում է G20–ին մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:
Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։
Բայդենը Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովում ներկա է եղել Լավրովի ելույթին