Ստամբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու բժշկական բրիգադները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Իսթիքլյալ փողոցում ուժեղ պայթյուն է որոտացել, կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Habertürk–ը։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու բժշկական բրիգադները։
Պայթյունի շրջանում ոստիկանության ծառայողներն անվտանգության միջոցներ են ձեռնարկել։ Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։