ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բալի, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ արտգործնախարարին Բալիում դիմավորել են տարազներ հագած աղջիկները, որոնք ազգային պարեր են կատարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, G20–ին ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:
Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։