ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկ փողոցում` մի քաղաքացի, իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան վարելիս, ժամը 11-ի սահմաններում հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Դավիթ Բեկ ժամանած բժիշկներն արձանագրել են ավտոմեքենայի վարորդի մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ կայքի տեղեկությունների, մահացածը Երևանի բնակիչ` 64-ամյա Գևորգ Մշեցի Ջավրուշյանն է, որի ինքնազգացողությունը վարելու ընթացքում վատացել է։ Նշվում է, որ Ջավրուշյանը հայտնի նկարիչ և քանդակագործ էր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։