ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մարտունի-Գավառ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մարտունի-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել
© Photo
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 13:50-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «VAZ-21015» (վարորդ՝ Ս. Հ.) և «Audi Q5» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մարտունի-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել
© Photo
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Audi Q5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1976 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Audi Q5» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ուղևոր Զ. Ա.-ին (ծնված 1930 թ.), որը ևս հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի ԲԿ. առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փակել են «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: