Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Նարե Ղազարյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հանդես կգա «DANCE» երգով։
Տեսահոլովակը քիչ առաջ հրապարակվել է մրցույթի յութուբյան ալիքում։
Հիշեցնենք, որ Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը, և մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում։
Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք շոուից առաջ՝ դեկտեմբերի 5–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը, նույն օրը կվառվեն նաև քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Երևանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն էր իր «Մամա» երգով հաղթել մրցույթում:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ մասնակցել է 14 անգամ և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: