Ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ են գտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանները Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 23-ամյա մի բնակչի։
Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, էլեկտրական 2 կշեռք, 342 դատարկ տոպրակներ։
23-ամյա բնակիչն ասել է, որ տելեգրամյան ալիքների միջոցով է ձեռք բերել մարիխուանան, որը պետք է իրացներ Երևանի տարբեր հատվածներում։
Նրան ձերբակալել են։