ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գնալու է խորհրդարան և շարունակելու է աշխատանքը։ Sputnik Արմենիայի եթերում տեղեկությունը հայտնեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում»,–ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։