Ժամանակավորապես կփակվի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը

Հանրապետության հրապարակ
Մայրաքաղաքում տոնական ձևավորման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածն այսօր ժամանակավորապես կփակվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի գլխավոր տոնածառը սովորականից շուտ կտեղադրվի Հանրապետության հրապարակում։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի 16 մասնակիցները կվառեն հանրապետության տոնածառի լույսերը