Հարավային Կովկասում և ՀՀ–ում առկա անվտանգային մարտահրավերների հարցը քննարկել են Լիտվայում

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով է մեկնել Լիտվա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների հարցը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է լիտվացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:
Արարատ Միրզոյանը Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
«Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով լինելու էր Լեհաստանի Հանրապետությունում, Նիդեռլանդների Թագավորությունում և Լիտվայի Հանրապետությունում:
Այսօր ՀՀ ԱԽ քարտուղարի այցն ավարտվում է։