Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։