Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթարի զոհ է դարձել 24-ամյա ուղևորը

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթարի զոհ է դարձել 24-ամյա ուղևորը
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի և «KamAz» մակնիշի ավտոմեքենաները։
Sputnik
Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթարի զոհ է դարձել 24-ամյա ուղևորը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAz» մակնիշի (վարորդ` Է. Բ, ծնված 1962 թ․) ավտոմեքենաները։
Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա. (ծնված 1998 թ․) դին։
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթարի զոհ է դարձել 24-ամյա ուղևորը