Բիշքեկում քննարկվել է ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրատեսակների հարցը

Բիշքեկում քննարկվել է ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրատեսակների հարցը
Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում»,-նշում են նախարարությունից։
Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը
Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:
Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է նաև տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին:
Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը
Ընդգծվել է, որ դեռահասների շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել: