«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին

«Զվարթնոց» օդանավակայանում էր նաև ԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Sputnik
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Լիվերպուլից վերադարձած մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին։
«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին
Առավոտ շուտ «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ էր։ Հնչում էր ուրախ դհոլ–զուռնայի ձայնը։ Այսպես էին դիմավորում էին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին։
Ընտանիքի անդամներից, դստրիկից, ընկերներից բացի, օդանավակայանում էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին
Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։