ՌԴ-ում հիվանդը մահացել է սանիտարական ՄԻ-2 ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ

ՄԻ-2 ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության հինգ բրիգադ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Կոստրոմայի շրջանում սանիտարական թռիչք իրականացնող Մի-2 ուղղաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով հիվանդը մահացել է։ Երկու օդաչու և երկու բուժաշխատող վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է շրջանային վարչակազմը։
Նշվում է, որ սանիտարական թռիչք իրականացնող ՄԻ-2 ուղղաթիռը վայրէջք է կատարել «Սոկերկինո» օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա:
Դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության հինգ բրիգադ։