Մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» հեռուստախաղի առաջին գիտակներից մեկը

Սերգեյ Երշով
Սերգեյ Երշովը հեռուստախաղի ամենավառ մասնակիցներից մեկն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» հեռուստախաղի առաջին գիտակներից մեկը` Սերգեյ Երշովը։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի Telegram–յան ալիքում։
Նա կյանքից հեռացել է նոյեմբերի 4-ին։ Մահվան պատճառը երկարատև և ծանր հիվանդությունն է եղել։
Երշովը հեռուստատեսային խաղում առաջին անգամ հայտնվել է 1977 թվականի դեկտեմբերի 24-ին և դարձել 70-ականների հայտնի գիտակներից մեկը։ 2001 թվականին մասնակցել է 21-րդ դարի խաղին, իսկ 2010-ին խաղացել է Գիտակների տարբեր սերունդների հավաքականում։
Երշովը համարվում էր ամենավառ մասնակիցներից մեկը։ Նա երկար տարիներ այցելել է ակումբ և շփվել գիտակների երիտասարդ սերնդի հետ։
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել