ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի. Անահիտ Մանասյանն ընտրվել է մրցույթով

Անահիտ Մանասյան
Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ, հանձնաժողովի անդամները Մանասյանին ընտրել են միաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվել էր մրցույթ։ Այն անցկացվել է նոյեմբերի 7–ին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից։
«Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին թվով հավելավճար կստանա
Նշենք, որ Անահիտ Մանասյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների` ԵԱՀԿ–ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ–ի կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին։ Դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարներին։
2022թ–ի մարտից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, 2020թ.–ի օգոստոսից` ատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ։