ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում թույլ տեղումներ կգրանցվեն նոյեմբերի 10-12-ը: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15, գիշերը` 3-5 աստիճան տաքության սահմանում։