ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են «PALOMA» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan․com-ը։
Ըստ կայքի` նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։
Նախնական տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, որն անզգուշաբար ընկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են դեպքի մանրամասները։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։