Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծության պատճառով Դոնեցկի երկաթուղու շենքում հրդեհ է բռնկվել

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
Դոնեցկի կենտրոնում ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով երկաթուղիների կառավարման շենքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
ԴԺՀ ԱԻՆ-ը հայտնել է, որժամը 9:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է:
Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում գրոհել և երկու անգամ հետ է շպրտվել. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հայտնել էր, որ գիշերը ուկրաինական զորքերը վեց հատ 155 միլիմետրանոց արկ են արձակել Դոնեցկի կենտրոնում գտնվող Վորոշիլովսկի շրջանի ուղղությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 256-րդ օրը։