ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Մահացել է կոմպոզիտոր, «Լասկովի մայ» համույթի հիմնադիր Սերգեյ Կուզնեցովը։ Նա 58 տարեկան էր։ Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ուրալկոնցերտին»։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին էլ մահացել էր «Լասկովի մայ» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը: Վերջին տարիներին Կուզնեցովին ֆինանսապես օգնում էր հենց Շատունովը։
Իր սանի մահը «Լասկովի մայի» հիմնադիրը շատ ծանր էր տանում։ Նա այն քչերից էր, ում հրավիրել էին երգչին ընտանեկան հրաժեշտի արարողության ժամանակ։
Սերգեյ Կուզնեցովը Յուրի Շատունովի հրաժեշտի արարողության ժամանակ
© Sputnik / Григорий Сысоев