Խաղաղապահները քննություն են անցկացնում ադրբեջանական ԶՈւ–ի գնդակոծման փաստի առթիվ

Տրակտոր
Ռուսական հրամանատարությունն իր ամփոփիչ տեղեկագրում հաստատել է անցած շաբաթ Ասկերանի շրջանում տեղի ունեցած միջադեպը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։
«Նոյեմբերի 5-ին` ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարելիս է եղել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք», - հայտնում է խաղաղապահ զորակազմը:
Նշվում է, որ հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել:
Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։
Խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել 30 դիտակետում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։
Հիշեցնենք` տրակտորիստի ուղղությամբ կրակելու մասին ավելի վաղ հայտնել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և լուսանկարներ հրապարակել։
Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը