Դուբայում երկնաքեր է հրդեհվել. տեսանյութ

Emaar 8 Boulevard Walk-ըի աշտարակների խմբի մի մասն է։ Ընկերությունը արաբական աշխարհի ամենամեծ կառուցապատողն է, որին աջակցում է պետությունը
Sputnik
Ուժեղ հրդեհ է բռնկվել նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան Դուբայի 35-հարկանի Emaar բարձրահարկ շենքում՝ Բուրջ Խալիֆայից՝ աշխարհի ամենաբարձր շենքից ոչ հեռու։
Շենքի ներսի հրդեհային ազդանշանը սկզբում չի աշխատել, բայց այժմ բազմաբնակարան շենքի հրդեհն արդեն մարվել է։ Շենքի վրա երևում են կրակի ածխացած հետքերը։ Տուժածների մասին տեղեկություն չկա։
Շենքը Emaar 8 Boulevard Walk-ի աշտարակների խմբի մի մասն է։ Ընկերությունը արաբական աշխարհի ամենամեծ կառուցապատողն է, որին աջակցում է պետությունը: