ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15s կործանիչն աղետի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ, անձնակազմի անդամները չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջին:
«Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով։ Անձնակազմը կարողացել է փրկվել։ Դեպքը տեղի է ունեցել Աբդել Ազիզ թագավորի անվան ռազմաօդային բազայի տարածքում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերն ունեն ավելի քան 1,1 հազար ինքնաթիռ։ Թագավորության ռազմաօդային ուժերը F-15s կործանիչների քանակով երրորդն են աշխարհում ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո։ Ի դեպ, F-15s–ը ամենահաջող ժամանակակից կործանիչների շարքում է։