4-6 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 7–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան տաքություն։