28-ամյա երիտասարդը խարդախությամբ տիրացել է ՌԴ քաղաքացու 660 000 դրամին

Խարդախություն կատարած տղամարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է ոստիկանության բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Բնակարան վարձակալելու համար 27-ամյա ՌԴ քաղաքացին 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն վերջինս որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով գումարին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 6-ին ՌԴ քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել ու պատմել դեպքի մանրամասները։
Ընտանեկան բռնություն, գողություն, խարդախություն. ինչ է կատարվել ՀՀ–ում հանգստյան օրերին
Ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին:
Տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմին: