ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում վիճել է լրագրողների հետ, հարձակվել օպերատորներից մեկի վրա, որը նրան նկարահանել է տեսախցիկով։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքի կայքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պրիլուչնին կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ դուրս գալիս կինոթատրոնից։ Սկզբում նա վիճաբանում է տաքսու վարորդի հետ, որն ըստ հեռուստաալիքի, «համարձակվել է» նրա թանկարժեք մեքենայի կողքին կայանել։
Երբ դերասանը նկատել է, որ իր և տաքսու վարորդի վիճաբանությունը ֆիքսել է տեսախցիկը, հունից դուրս է եկել։ Նա մոտեցել է լրագրողին և պահանջել, որպեսզի անջատի տեսախցիկն ու ջնջի ձայնագրությունը, վերջինս հրաժարվել է։
Պրիլուչնին քաշքշել է օպերատորին ու անպարկեշտ բառապաշարով հայհոյանքներ հնչեցրել։
Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու խնդրանքով օպերատորին է մոտեցել դերասանի կինը՝ Զեփյուռը։ Նկատելով, որ անցորդները հավաքվում են և տեղի ունեցողը գրավում է նրանց ուշադրությունը, դերասանը կնոջ հետ հեռացել է։
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն ամուսնացել են։ Զույգը օրինականացրել է իր հարաբերությունները մայիսի 12-ին, իսկ հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին: Նույն օրը համացանցում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր։ Զեփյուռը իր հարսի պարը պարել է հայկական երաժշտության ներքո։