Վրաերթի հետևանքով մահացել է «Вангеры» խաղի ստեղծող, ռուս վեբ դիզայներ Անդրեյ Կուզմինը

Համակարգչի կոդեր. Արխիվային լուսանկար
51-ամյա Կուզմինի մահվան մասին հայտնել է VG Limited հրատարակչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայտնի խաղերի ռուս դիզայներ, «Вангеры » խաղի ստեղծող Անդրեյ Կուզմինը մահացել է Կալինինգրադում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով VG Limited հրատարակչությանը։
Ըստ ճանապարհային ոստիկանության՝ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ Լենինյան պողոտայի Շևչենկո փողոցի ուղղությամբ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել երթևեկելի հատվածով անցնող 51-ամյա Կուզմինին։
Հաղորդվում է, որ մինչ շտապօգնության ժամանելը Կուզմինը մահացել է։
Անդրեյ Կուզմինը ծնվել է Կալինինգրադում 1971 թվականի ապրիլի 24-ին։ Նա իր առաջին խաղը ստեղծել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ 1995 թվականին նա հիմնել է «К-Д Лаб» ընկերությունը, որտեղ զբաղվում էր խաղային կոնցեպտների ստեղծմամբ, սցենարներ և երաժշտություն գրելով։ Հետագայում հիմնել է «KranX Productions» ստուդիան։
Նրա հիմնական նախագծերն էին «Вангеры» և «Периметр» խաղերը։