Սպասվում են թույլ տեղումներ, բայց ոչ Երևանում. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 6-8-ը սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, այսօր առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեգենդներ, ծույլ հայեր և հետաքրքրասեր ռուսներ, կամ ինչպես զբոսաշրջիկներին Հայաստան բերել