Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի 324 ընտանիքներին

Sputnik
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտունու շրջանի 324 ընտանիքներին:
Մարտունեցիները ստացել են առաջին անհրաժեշտության իրեր և մթերային ապրանքներով լի տոպրակներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին էլ ռուս խաղաղապահներն Ամարաս էին ուղեկցել Ստեփանակերտի դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին։