Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասում գիշերը հրդեհ է բռնկվել

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Այրվել են սուրճի պարկեր, պլաստմասե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այսօր՝ ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։
«Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց»,-հայտնում է ԱԻՆ-ը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։