34 տարեկանում մահացել է երգիչ Ահարոն Քարթերը․ նախօրեին նա դիմել էր ռեփեր Քանյե Ուեսթին

Երգիչ Ահարոն Քարթերը. Արխիվային լուսանկար
Քարթերի վերջին գրառումը Twitter-ում եղել է նոյեմբերի 4-ին՝ նրա մահվանից մեկ օր առաջ, երբ նա առաջարկել էր Քանյե Ուեսթին խոսել ինչպես տղամարդը տղամարդու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 34 տարեկան հասակում մահացել է երգիչ, հաղորդավար, Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերի կրտսեր եղբայրը՝ Ահարոն Քարթերը։ The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ նրա մարմինը հայտնաբերել են իր տանը, որը գտնվում է Կալիֆոռնիայի Լանկասթեր քաղաքում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Երգչի մարմինը հայտնաբերվել է տան լոգարանում։
Twitter-ում արված գրառման մեջ Քարթերը ռեփեր Քանյե Ուեսթին առաջարկել էր խոսել «ինչպես տղամարդը տղամարդու հետ»։
Դա նրա վերջին գրառումն էր, որ արվել էր նոյեմբերի 4-ին՝ նրա մահվանից մեկ օր առաջ։
«Յո Քանյե, արի խոսենք, ինչպես տղամարդը տղամարդու հետ»,- գրել է Քարթերը։
Ահարոնը որպես փոփ երգիչ հայտնի է դարձել 1990-ականների վերջին՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ՝ սկսած Aaron Carter դեբյուտային ալբոմից 1997 թվականին, երբ նա ընդամենը 9 տարեկան էր։