«Դիմադրություն» շարժման հանրահավաքի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց այրեցին պաստառ, որի վրա գրված էր` «Խաղաղության պայմանագիր. կապիտուլյացիա»։
«Մենք կայրենք այս թուղթը` ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա։ Չի՛ կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»,– կառավարության շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներին նախապես բաժանվել էր նույն գրությամբ թղթեր, որոնք նրանք պատռեցին` ի նշան անհամաձայնության խաղաղության պայմանագրին։
Հիշեցնենք` Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, որն անցկացվում է «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ» կարգախոսի ներքո։